Արսենալը 35մլն ֆունտ է առաջարկում Բենզեմայի դիմաց - 26 Мая 2011 - RealMadrid-CF.Do.Am
 Գլխավոր էջ  |  Ֆորում  |  Խաղացողները  |  Մուլտֆիլմեր  |  Մեր Բաններները  |   Մուլտիմեդիա  |   Վիճակագրություն
Մոռացել եմ գաղտնաբառը Գրանցվել
Ստատիստիկա

Կայքում են 1
Հյուրեր 1
Օգտագործողներ 0

Главная » 2011 » Մայիս » 26 » Արսենալը 35մլն ֆունտ է առաջարկում Բենզեմայի դիմաց
Արսենալը 35մլն ֆունտ է առաջարկում Բենզեմայի դիմաց 

"Արսենալի” գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է, որ իր ակումբը շատ ակտիվ է լինելու տրանսֆերային շուկայում, ինչպես նաև հայտարարել է, որ հետարքրվում է "Ռեալի” հարձակվող Կարիմ Բենզեմայի ծառայություններով: 


Ֆրանսիացին ավարտված մրցաշրջանում 48 հանդիպում է անցկացրել և 26 գոլ խփել, բայց նա այդքան էլ լավ հարաբերությունների մեջ չէ մադրիդյան թիմի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ: Բենզեմայի տրանսֆերը գնահատվում է 35մլն ֆունտ: 


"Բենզեմայի տեղափոխությունն ինձ անհնարին չի թվում, - Վենգերի խոսքերն է մեջբերում The Sun-ը, - նրա խաղը ինձ դուր է գալիս: Կարիմը արագ է շարժվում, կարող է լավ համագործակցել խաղընկերների հետ և որ ամենակարևորն է` անհատապես շատ ուժեղ է: Ես Բենզեմային թոփ-մակարդակի ֆուտբոլիստ եմ համարում”: 


Նաև Վենգերը մտադիր է պահել թիմում Գայեկ Կլիշիին, ում պայմանագրի ժամկետը լրանում է մեկ տարուց և ում ծառայություններով հետաքրքրված են "Ինտերը” և "Բավարիան”:


Просмотров: 130 | Добавил: KaRoLi | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email:
Код *:
Արխիվ