Գլխավոր էջ  |  Ֆորում  |  Խաղացողները  |  Մուլտֆիլմեր  |  Մեր Բաններները  |   Մուլտիմեդիա  |   Վիճակագրություն
Մոռացել եմ գաղտնաբառը Գրանցվել
Ստատիստիկա

Կայքում են 1
Հյուրեր 1
Օգտագործողներ 0

Главная » 2011 » Մարտ » 31 » ԻԳՈՒԱԻՆԸ ՄԻԳՈՒՑԵ ՀԱՅՏԱՎՈՐՎԻ «ՍՊՈՐՏԻՆԳԻ» ՀԵՏ ԽԱՂԻՆ
ԻԳՈՒԱԻՆԸ ՄԻԳՈՒՑԵ ՀԱՅՏԱՎՈՐՎԻ «ՍՊՈՐՏԻՆԳԻ» ՀԵՏ ԽԱՂԻՆ 

Հերթական տուրի հաստատումից հետո լավ լուր եղավ, քանի որ «Բեռնաբեուում» հավաքված երկրպագուները նորից կկարողանան գործի մեջ տեսնել իրենց ամենասիրելի խաղացողներից մեկին: Գոնսալո «Պիպիտա» Իգուաինը, որ վիրահատվել էր այս տարվա սկզբին միջողնաշարային սկավառակի ճողվածքի պատճառով, կարող է շարք վերադառնալ «Սպորտինգի» դեմ խաղի ժամանակ: Պիպիտան էականորեն կրճատել է վերականգնման ժամկետները ու ամեն ինչ գնում է նրան, որ նա լիովին պատրաստ կլինի գավաթային կլասիկոյին:

Իգուաինը ավելի քան 3 շաբաթ ավելի շուտ է ապաքինվել: Երեքշաբթի օրը նա սովորականի պես մարզվեց խաղընկերների հետ, իսկ ավելի վաղ մասնակցել էր մարզումային խաղի, որը տևել էր 60 րոպե: Երեքշաբթի կայացած մարզումային խաղի ժամանակ նա երկու գոլ խփեց ու Մոուրինյոյին թույլ տվեց մտածել, որ նա շատ շուտ կվերադառնա:

Անկասկած ոչ ակումբը, որ խաղացողը ու ոչ էլ մարզչական շտաբը հիմա չի ուզում, որ խաղացողի մոտ վերավնասում լինի, այդ իսկ պատճառով նրանք շատ զգույշ են: «Ռեալը» հարձակվողների խնդիր չունի, քանի որ ինչպես պարզվեց Բենզեմայի մոտ վնասվածքը լուրջ չէ, իսկ Ադեբայորը չի մեկնել հավաքական ու մոտ երկու շաբաթ է, ինչ մարզվում է Վալդեբեբասում ի տարբերություն շատերի: Բայց Իգուաինին կարող են հայտավորել խաղին, իսկ եթե խաղի ընթացքը թույլ տա, ապա նա մի քանի րոպե կխաղա: Առաջնային նպատակը խաղացողի մոտ վստահության վերականգնումն է:

Իսկ ինչ վերաբերվում է առաջիկա խաղում թիմի մեկնարկային կազմին, ապա այն այնքան վիճելի է, որքան որ վիճելի էր հերթական տուրի անցկացման հարցը: Երևի թե ամենապարզ քայլը Մոուրինյոյի կողմից Մարսելոյին խնայելն ու նրա փոխարեն Արբելոային դաշտ դուրս բերելն է: Խեդիրան ու Օզիլը, որ շուտ են վերադարձել հավաքականից, ամենայն հավանականությամբ կխաղան: Առաջին հարցը Լասի կամ Գրաներոյի մասնակցություն է խաղին Խաբիի կողքին: Ռոնալդուն ու Կական չեն խաղա, քանի որ չարժէ ռիսկի դիմել, չնայած որ նրանք մարզվել են թիմի անդամների հետ: Ամենայն հավանականությամբ կխաղա նաև Դի Մարիան, ով վերադարձել է հավաքկանի կազմում երկու խաղ խաղալուց հետո: Բացի այդ կարող է կենտրոնական հարձակվողի դիրքը գրավել ոչ թե Բենզեման, ինչպես վերջին խաղերում էր, այլ Էմանուել Ադեբայորը:


Просмотров: 532 | Добавил: Ավո008 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
e border="0" width="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Email:
Код *:
Արխիվ