Կարանկա. Մոուրինյոն հակամադրիդիզմ չի քարոզել |
"Ռեալի” գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի օգնական Այտոր Կարանկան հայտարարել է, որ իրականությանը չի համապատասխանում այն կարծիքը, համաձայն որի պորտուգալացի մասնագետն իր պահվածքով ակումբի հանդեպ ատելություն է առաջացրել, հաղորդում է Marca-ն:
"Ճիշտ չէ: Մոուրինյոն թշնամություն չի քարոզել "Ռեալի” հանդեպ: Պարզապես բանը նրանում է, որ մեր ակումբը միշտ մարդկանց ուշադրության կենտրոնում է եղել: Ես հիշում եմ, թե ինչպես էին մեր ավտոբուսի վրա քարեր նետում դեռ այն ժամանակ, երբ ես ինքս գործող ֆուտբոլիստ էի:
Պետք է ասեմ, որ Ժոզեն նախապես զգուշացրել էր ինձ, որ ես պետք է մասնակցեմ որոշ մամուլի ասուլիսների”, - հայտարարել է Կարանկան:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի` "Բարսելոնայի” հետ կիսաեզրափակչից հետո Մոուրինյոն լռում է և նրա փոխարեն ասուլիսներին մասնակցում է Կարանկան:
|
Просмотров: 619 |
Добавил: KaRoLi
| Рейтинг: 0.0/0 |