ՌՈՆԱԼԴՈՒՆ ՈՂՋ ԷՈՒԹՅԱՄԲ ԳՈԼԱՀԱՐ Է |
«Ալմերիայի» դեմ խաղում, խփելով 2 գնդակ, Ռոնալդուն Իսպանիայի առաջնությունում գրանցեց մեկ այլ շշմեցնող ռեկորդ: Բացի այդ՝ արժե նշել, որ նա գոլի հեղինակ է դարձել իր անցկացրած առաջնության 34 խաղերից՝ 17-ում, որոնցից՝ 14-ում խփել է ավելին, քան 1 գնդակ: Ընդհանուր թվով պորտուգալացին հեղինակել է 8 դուբլ, 4 հեթ-թրիկ և 2 պոկեր: Այս մրցաշրջանում «Ռեալի» հարձակվողն անձնական ռեկորդ սահմանեց՝ խփելով 11 գնդակ 4 խաղերում: Շատ արդյունավետ կարելի է համարել այս սեզոնը, քանի որ 40 գնդակ է խփել՝ անցկացնելով 34 հանդիպում Լա Լիգայում, միջինը՝ 1.17 գնդակ յուրաքանչյուր խաղում: Նման կերպով, հաշվելով խաղացած րոպեների քանակը, Ռոնալդուն անցկացրել է 3.053 րոպե առաջնությունում, և յուրաքանչյուր 76.3 րոպեին նա հեղինակել է 1 գնդակ: Խփած գոլերից 26-ը խփել է սեփական խաղադաշտում, Մնացած՝ 14-ը խփել է այլ մարզադաշտերում: Նա նաև խփել է թիմի առաջին գոլն 8 խաղերում, որոնցից՝ 6-ն ավարտվել է մադրիդցիների հաղթանակով: Ռոնալդուի գոլերի օգնությամբ «Ռեալը» 13 միավոր է ձեռք բերել, Նա խփել է 4 հաղթական և մեկ՝ հաշվի հավասարակշռությունը վերականգնող գնդակներ: 28 գոլերը Ռոնալդուն խփել է աջ ոտքով, որոնցից՝ 4-ը տուգանայիններից: 8 գոլ խփել է ձախ ոտքով և ևս 4-ը՝ գլխի հարվածով: Ամբողջ 40 գնդակները հաշվի առնելով, կարելի է ասել, որ Ռոնալդուն հեղինակել է բազմաբնույթ գոլեր: Ռոնալդուի համար լավագույն ամիսն առաջնությունում Մայիս ամիսն է, այդ ամսին նա խփել է 11 գնդակ՝ 4 խաղում: Երկրորդ հաջողակ ամիսը Հոկտեմբերն է, այդ ամսին խփել է 10 գոլ՝ 5 խաղում:
|
Просмотров: 618 |
Добавил: KaRoLi
| Рейтинг: 5.0/2 |