RealGranero | ԳՐԱՆԵՐՈ.«ԻՄ ԵՐԱԶԱՆՔՆ Է ԵՂԵԼ ԽԱՂԱԼ ԱՅՍ ԹԻՄՈՒՄ» - 20 Марта 2011 - RealMadrid-CF.Do.Am
 Գլխավոր էջ  |  Ֆորում  |  Խաղացողները  |  Մուլտֆիլմեր  |  Մեր Բաններները  |   Մուլտիմեդիա  |   Վիճակագրություն
Մոռացել եմ գաղտնաբառը Գրանցվել
Ստատիստիկա

Կայքում են 1
Հյուրեր 1
Օգտագործողներ 0

Главная » 2011 » Մարտ » 20 » RealGranero | ԳՐԱՆԵՐՈ.«ԻՄ ԵՐԱԶԱՆՔՆ Է ԵՂԵԼ ԽԱՂԱԼ ԱՅՍ ԹԻՄՈՒՄ»
RealGranero | ԳՐԱՆԵՐՈ.«ԻՄ ԵՐԱԶԱՆՔՆ Է ԵՂԵԼ ԽԱՂԱԼ ԱՅՍ ԹԻՄՈՒՄ» 

RealmadridTV-ի Real հաղորդման հերթական հյուրը եղել է Էստեբան Գրաներոն, ով բացահայտել է իր կյանքի անձնական կողմերը:

Բարի գալուստ Էստեբան: Շնորհավորում եմ ՉԼ-ի քառորդ եզրափակիչ դուրս գալու համար: Դժվար էր, բայց դուք դա արեցիք: Ինչպե՞ս եք ձեզ զգում:
Մենք մեզ շատ լավ ենք զգում, քանի որ մենք սրան շատ երկար ենք սպասել ու մի քանի տարի չէինք կարողանում դա անել, բայց հիմա դուրս ենք եկել մյուս փուլ ու պարտավոր ենք փորձել դուրս գալ եզրափակիչ: Մենք, իհարկե, շատ կաշխատենք, որ դա իրագործենք:

«Ռեալը» այս տարի արդեն մեկ եզրափակիչ դուրս է եկել` Copa del Rey-ում: Միթե՞ Մոուրինյոն այդքան բան է փոխել:
Հնարավոր է, շատ բան է փոխել: Մարզիչը շատ կարևոր է թիմի համար, իսկ արդյունքները արդեն իսկ երևում են: Դա տեսանելի է անզեն աչքով: Նա շատ տիտղոսներ է նվաճել ու հիմա մեր հետ է, ու դա հիանալի է: Մենք ուրախ ենք այս մարզչի հետ ու կատարելագործվել ենք թե´ որպես թիմ, թե´ որպես անհատներ:

Մի անգամ Մոուրինյոն ասեց, որ Դուք թիմի ամենաշատ աշխատող խաղացողն եք: Ի՞նչ զգացում է այն, որ մարզիչը վստահում է քեզ:
Դա ինձ համար շատ հաճելի է: Կարծում եմ, որ բոլորը աշխատում են ու մարզվում շատ քրտնաջան: Ես միշտ փորձում եմ այդպես անել, քանի որ միշտ իմ երազանքն է եղել լինել այս թիմում: Հիմա, երբ այստեղ եմ, պետք է անեմ ամեն հնարավոր բան: Ինձ համար շատ հաճելի է մարզչից լսել նման խոսքեր, քանի որ ես հենց դրա համար եմ աշխատում:

Դուք նշեցիք, որ անցել եք «Ռեալի» բոլոր թիմերով: Չե՞ք կարծում, որ դա առավելություն է տալիս, երբ խոսքը գնում է ակումբի ոգին իմանալուց ու մադրիդիստ լինելուց:
Իհարկե, դա այդպես է: Ես «Բեռնաբեուում» եղել եմ շատ անգամներ: Երբ ես երիտասարդ էի, կեսօրին մարզվում էի, իսկ երեկոյան գնում էի ՉԼ խաղերին «Բեռնաբեուում»: Ես դիտում էի խաղացողներին վերևից ու ուզում էի մի օր լինել նրանց տեղում ու հիմա այդտեղ եմ: Կարծում եմ, դա քեզ ինչ որ բան տալիս է:

Դուք հիմա այստեղ եք: Իսկ ի՞նչ խորհուրդ կտաք այն խաղացողներին, ովքեր դեռ այդ ճանապարհին են, ինչպես Մորատան, Սարաբիան...
Չգիտեմ: Կարծում եմ, նրանց կարող եմ կոչ անել լինել համբերատար: Կարծում եմ, համբերատար լինելը շատ կարևոր է, քանի որ ֆուտբոլը միշտ չէ որ հեշտ է լինում: Դու պետք է շատ քրտնաջան աշխատես, բայց նույնիսկ այդ դեպքում միշտ չէ, որ լավ արդյունքի ես հասնում: Եթե դու աշխատես քրտնաջան ու լինես համբերատար, ապա անպայման դրանից արդյունք կստանաս, դա հաստատ:

Շատ մարդիկ են զարմանում, որ դու խոսում ես անգլերեն: Շատերը չեն պատկերացնում, թե դա ինչպես է հնարավոր: Ինչու՞ ես խոսում անգլերեն, ինչպե՞ս ես սովորել այն:
Կարծում եմ, շատ կարևոր է իմանալ անգլերեն: Իսպանիայում շատ չի տարածված անգլերեն խոսելը: Իմ եղբայրը ապրում էր Չինաստանում ու ամուսնացել է չինուհու հետ: Մենք շփվում ենք անգլերեն, այնպես որ ես այդպես եմ սովորել:

Այսինքն նա (չինուհին) քեզ աջակցել է անգլերեն սովորելուց:
Իհարկե: Նա միշտ իմ հետ խոսում է անգլերեն: Նա հիմա խոսում է իսպաներեն, բայց մենք շարունակում ենք շփվել անգլերենով, քանի որ նա կարծում է, որ դա ինձ համար օգտակար է:

Ֆուտբոլիստ լինելուց զատ դու ավելի շատ բանի ես տիրապետում: Դու ուսումնասիրում ես հոգեբանություն: Ինչու՞: Ինչպե՞ս ես համատեղում կրթությունը պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղվելու հետ:
Դա ինձ համար ժամանակի խնդիր չի առաջացնում, քանի որ մենք ունենք ազատ ժամանակ, բայց այդ ժամանակը հիմնականում օգտագործում ենք` մտածելով ֆուտբոլի մասին: Դժվար է մտածել ուրիշ բանի մասին: Ֆուտբոլը շատ կարևոր է, երբ դու «Ռեալի» խաղացող ես, ու շատ դժվար է կենտրոնանալ ֆուտբոլից բացի ուրիշ բանի վրա: Բայց կարծում եմ, որ կարևոր է մտածել նաև այլ բանի մասին: Պարտադիր չէ, որ դա լինի հոգեբանությունը: Կարող ես կարդալ, ֆիլմ դիտել, երաժշտություն լսել... Շատ կարևոր է մտածել այլ բանի մասին:

Հոգենբանությունը ա՞յն է, ինչով կզբաղվես, երբ այլևս ֆուտբոլիստ չլինես:
Միգուցե: Կարծում եմ, որ հոգեբանությունը շատ կարևոր է ամեն տեղ, նաև սպորտում: Այլ շատ կարևոր է ֆուտբոլում: Դու կարող ես մտածել, որ թիմը կամ խաղացողը լավ է տրամադրված հոգեբանորեն, քանի որ մրցակցից ավելի լավ է նայվում: Միգուցե դա նրանց համար որոշիչ հատկանիշ չէ, բայց շատ կարևոր է լինել ամուր հոգեպես:

Դու երաժշտության սիրահար ես: Ի/նչ տեսակի երաժշտություն ես սիրում լսել:
Ես սիրում եմ երաժշտությունը, սիրում եմ դրա շատ ոճեր, բայց ավելի շատ սիրում եմ Rock-n-Roll ոճը: Կարծում եմ, երաժշտությունը շատ կարևոր է կյանքում: Հատկապես դա ինձ է վերաբերվում, քանի որ չեմ կարող ապրել առանց երաժշտության: Ես ունեմ երաժիշտ ընկերներ, ովքեր ինձ ասում են, թե չեն կարող ապրել առանց ֆուտբոլ խաղալու: լավ է, ես էլ չեմ կարող ապրել առանց երաժշտության:

Կարո՞ղ ենք քեզ տեսնել որևէ համույթում: Գնու՞մ ես համերգների:
Իհարկե: Մենք Մադրիդում շատ ուրախ ենք ապրում, քանի որ շատ արտիստներ են գալիս այստեղ: Կարծում եմ, բնական երաժշտությունը շատ մեծ արվեստ է:

Ո՞վ է ընտրում երաժշտությունը հանդերձարանում:
Ես չեմ (ծիծաղում է): Հուսով եմ, մի օր ես էլ իրավունք կունենամ փոխել երաժշտությունը, քանի որ հիմա մյուսների ընտրածը իմ սրտով չէ (ծիծաղում է)...

Ո՞վ է հիմա այն ընտրում:
Երբեմն Ռամոսը, երբեմն էլ Մարսելոն: Ինձ իրոք դուր չի գալիս նրանց ընտրած երաժշտությունը (ծիծաղում է)...

Ի՞նչ երաժշտություն են նրանք լսում:
Մարսելոն հիմնականում սիրում է հիփ-հոփ ու ռեպ: Ես հարգում եմ այդ ոճերը, բայց դրանք չեմ վայելում (ծիծաղում է): Ռամոսը սիրում է ֆլամենկո ու նման ոճեր: Ես հարգում եմ ու սիրում եմ այդ ոճերը, բայց ոչ այնքան շատ:

Դա քո սիրած ոճը չէ...
Այո, իմ սիրած ոճը չէ:

Միգուցե մի օր դու կունենաս իրավունք ընտրել երաժշտությունը...
Հուսանք... հուսանք...

Ի՞նչ հույսեր ունես մրցաշրջանի մնացած հատվածի համար:
Մենք պայքարում ենք 3 մրցաշարերում էլ: Ես հավատում եմ, որ մենք շանսեր ունենք Լա լիգայում, քանի որ 5 միավորի տարբերությունը փոքր է ու հնարավոր է այն հետ բերել: Մենք արդեն իսկ Copa del Rey-ի եզրափակչում ենք ու մրցելու ենք «Բարսելոնայի» հետ: Դա այդ մրցաշարին տալիս է ավելի մեծ հետաքրքրություն: Եվ ինչպես արդեն ասել եմ, մեր նպատակը ՉԼ-ում եզրափակչում խաղալն է: Ես ցանկանում եմ հաղթել երեքում էլ, բայց սկզբից պետք է շատ աշխատել: Մեր համախոհները թող իմանան, որ մենք ամեն ինչ կանենք նրանց երջանկացնելու համար:

Ո՞վ է այն մարդը, ով Ձեզ ամենաշատն է հիացնում կյանքում:
Հայրս, մայրս ու եղբայրներս: Ես շատ հեռու չեմ գնա: Նրանք 4-ը ինձ համար ամենամեծ օրինակներն են են: Ամեն մեկը յուրովի է իր որակներով, ու ես չեմ ուզում հեռու գնալ: Կարող էի հիմա ասել, թե Բոբ Դիլանի երկրպագուն եմ, բայց իմ ընտանիքը նրանից առավել է: 

Կյանքում հիասթափեցրե՞լ եք որևիցե մեկին:
Ոչ, ես մի մարդ եմ, ով շատ է վստահում մյուսներին, ու այդ մարդիկ ինձանից չեն կարող հիասթափվել: Նաև ճիշտ է այն, որ ես շատ եմ հարգում նրանց, ու դրա պատճառով նրանցից ոչ մեկը ինձ թիկունքից չի հարվածի:

Գ


Просмотров: 352 | Добавил: Էրո | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email:
Код *:
Արխիվ