Շեյխ Մանսուր Բին Զայեդ Ալ Նայանը ցանկանում է գնել "Ռեալ Մադրիդը" - 31 Мая 2011 - RealMadrid-CF.Do.Am
 Գլխավոր էջ  |  Ֆորում  |  Խաղացողները  |  Մուլտֆիլմեր  |  Մեր Բաններները  |   Մուլտիմեդիա  |   Վիճակագրություն
Մոռացել եմ գաղտնաբառը Գրանցվել
Ստատիստիկա

Կայքում են 1
Հյուրեր 1
Օգտագործողներ 0

Главная » 2011 » Մայիս » 31 » Շեյխ Մանսուր Բին Զայեդ Ալ Նայանը ցանկանում է գնել "Ռեալ Մադրիդը"
Շեյխ Մանսուր Բին Զայեդ Ալ Նայանը ցանկանում է գնել "Ռեալ Մադրիդը" 
Շեյխ Մանսուր Բին Զայեդ Ալ Նայանը, ով հանդիսանում է անգլիական «Մանչեսթեր Սիթի» ակումբի սեփականատեր, դիտարկում է Մադրիդի «Ռեալը» ձեռք բերելու հնարավորությունը։

Arab Sport-ի տեղեկության համաձայն, գործարարը պատրաստ է վճարել արքայական ակումբի համար մեկ միլիարդ եվրո։ Հրատարակությունը չի նշում իր աղբյուրները, բայց պնդում, որ «Շեյխ Մանսուրը արդեն ուղարկել է իր ներկայացուցիչներին՝ առաջարկություն անել «Ռեալի» ղեկավարությանը»։ Ընդ որում՝ Arab Sport-ը կարծում է, որ այս գործարքը հազիվ թե կայանա։ Ակումբի վաճառքի համար անհրաժեշտ է «Ռեալի» այն բոլոր երկրպագուների համաձայնությունը, ովքեր հանդիսանում են ակումբի բաժնետեր։

Շեյխի ու Ֆլորենտինո Պերեսի հանդիպումը կարող է կայանալ այս տարվա հուլիսին։ Իսպանական ակումբը՝ լրատվամիջոցների պդնմամբ, ունի 327 միլիոն եվրո պարտք։

Եթե միլիարդերը այդուամենայնիվ կարողանա գնել «Ռեալը», ապա նա ստիպված կլինի վաճառել «Մանչեսթեր Սիթին». ՈՒԵՖԱ-ի կանոնադրությամբ, նույն մարդը չի կարող հանդիսանալ երկու տարբեր ակումբների սեփականատեր, հայտնում է Arab Sport-ը։

Просмотров: 209 | Добавил: ՀԱՅԿ | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Անուն *:
Email:
Код *:
Արխիվ