Գլխավոր էջ  |  Ֆորում  |  Խաղացողները  |  Մուլտֆիլմեր  |  Մեր Բաններները  |   Մուլտիմեդիա  |   Վիճակագրություն
Մոռացել եմ գաղտնաբառը Գրանցվել
Ստատիստիկա

Կայքում են 1
Հյուրեր 1
Օգտագործողներ 0

Главная » 2011 » Մայիս » 31 » Կրիշտիանու Ռոնալդուն երազում է "Մադրիդում" տեսնել Ուեյն Ռունիին
Կրիշտիանու Ռոնալդուն երազում է "Մադրիդում" տեսնել Ուեյն Ռունիին 
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն BBC-ին տված հարցազրույցում խոսել է այն թեմայի շուրջ, որ Անգլիայի առաջնությունը ֆանտաստիկ է համարում։ 

Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը հայտարարել է, որ շատ կցանկանար Մադիդում տեսնել իր նախկին խաղընկեր, Անգլիայի ընտրանու և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիին։


«Ուեյնն իսկական սենսացիա կդառնար այստեղ։ Ես կարծում եմ, որ Ռունին կարող է մեզ օգնել։ Լավ կլիներ, եթե նա տեղափոխվեր «Ռեալ»։ Սա իդեալական տեղ է աշխարհի լավագույն ֆուտբոլիստների համար։ Ոչ ոք չի էլ կասկածում, որ Ռունին հենց այդպիսին է»,- ասել է Ռոնալդուն։


Կրիշտիանոն հասկանում է, որ այս տրանսֆերը քիչ հավանական է, սակայն հավատում է, որ մի օր կրկին հանդես կգա իր նախկին խաղընկերոջ կողքին.


«Իրոք, լավ կլիներ, եթե մենք միասին խաղայինք։ Ես հասկանոմ եմ, որ պետք է մեծ ջանքեր գործադրել Ռունիին Անգլիայից տեղափոխելու համար։ Նա սիրում է իր երկիրը, սիրում է «Մաչեսթերը»։ Բայց դուք չգիտեք, թե ինչ կլինի ապագայում»,- ասել է պորտուգալացին։


Просмотров: 696 | Добавил: ՀԱՅԿ | Рейтинг: 3.0/2
Всего комментариев: 0
e border="0" width="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Email:
Код *:
Արխիվ